Հաշտարարությունը՝ որպես բիզնես վեճերի արդյունավետ և արագ լուծման տարբերակ

21 Apr 2025

Հաշտարարությունը՝ որպես բիզնես վեճերի արդյունավետ և արագ լուծման տարբերակ

Տեղի ունեցավ հանդիպում՝ նվիրված հաշտարարության ինստիտուտի զարգացմանը և դրա կիրառմանը բիզնես վեճերի լուծման գործընթացում։

Հանդիպման խոսնակներ՝

Սամվել Մկոյան – իրավաբան-հաշտարար, «Մկոյան ընդ փարթներս» հաշտարարական և իրավաբանական ընկերության և «Մանթաշյանց» Ջավախքի մասնաճյուղի հիմնադիր:

Գայանե Դեմիրչյան Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության նախագահ, հաշտարար, «Շադյան» փաստաբանական գրասենյակի համահիմնադիր-փաստաբան:

Քննարկումը հնարավորություն տվեց մանրամասն ներկայացնելու հաշտարարության գործնական կիրառումը բիզնես ոլորտում՝ դիտարկելով այն որպես կառուցակարգված լուծման միջոց վեճերի կարգավորման գործընթացում։