«Մանթաշյանց» գործարարների ակումբի համահիմնադիր, նախագահ Վահրամ Միրաքյանը Միացյալ թագավորության Հայաստանի դեսպանությունում հանդիպեց ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանին և տեղի հայ գործարարներին:
Հանդիպման ընթացքում Միրաքյանը ներկայացրեց «Մանթաշյանց» գործարարների ակումբի առաքելությունը և ապագայի տեսլականը, որն ուղղված է մեկ գերնպատակի՝ համախմբելու հայ գործարար ներուժն ամբողջ աշխարհում։
Առաջիկայում աշխարհի 18 քաղաքներում «Մանթաշյանց» գործարարների ակումբի ներկայացուցիչները հնարավորություն կունենան մեկ ձեռքսեղմումով նոր կապեր հաստատել նաև Լոնդոնի հայ գործարարների հետ, այսպիսով էլ ավելի ընդլայնելով հայ գործարարների միջև համագործակցությունների հաստատման սահմանը: