«Ֆրիդոմ Բրոքեր Արմենիա» ներդրումային ընկերության տնօրեն Հովակ Հովակիմյանը, ընկերության փոխտնօրեն Էդուրադ Սաֆարյանը և ընկերությունում խոշոր կապիտալի հետ աշխատանքի տնօրեն Տարոն Օգանեսյանն ակումբականներին ներկայացրին «Ֆրիդոմ Հոլդինգի պատմությունը, Ֆրիդոմ Բրոքեր Արմենիայի տեսլականը Հայաստանում», «Ներդրումային գործիքներ ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց համար», «Կապիտալի ներգրավումը՝ բիզնես» թեմայով ելույթները:
Հանդիպման ընթացքում ակումբականները հնարավորություն ունեցան ուղղել հարցեր ներդրումային ծառայությունների և պարտատոմսերի տրամադրման մասով։
Անցկացվեց նաև վիկտորինա։ Հաղթողները կստանան նվեր՝ միջազգային ըկերության բաժնետոմսի տեսքով։
«Ֆրիդոմ Բրոքեր Արմենիա»-ն բրոքերային ընկերություն է, որը ներդրումային ծառայություններ է մատուցում թե՛ ֆիզիկական, և թե՛ իրավաբանական անձանց համար ։
Freedom Holding Corp.-ը գրանցված է ԱՄՆ-ում և ցուցակված է աշխարհի ամենախոշոր բորսայում՝ Nasdaq-ում: