Հանդիպում պարսկական ամենամեծ բեռնափոխադրման Tav Freight ընկերության ներկայացուցիչների հետ

10 Sep 2024

Հանդիպում պարսկական ամենամեծ բեռնափոխադրման Tav Freight ընկերության ներկայացուցիչների հետ

«Մանթաշյանց» լոգիստիկայի ոլորտում գործունեություն ծավալող գործարարները հանդիպեցին պարսկական ամենամեծ բեռնափոխադրման Tav Freight ընկերության ներկայացուցիչների հետ։

Կարևորելով լոգիստիկայի ոլորտում նոր կապերի և նոր համագործակցությունների հաստատումը հանդիպումն ընկերության գլխավոր տնօրեն Մեհդի Էլյասիի հետ էր, ով մասնավոր սեկտորում ունի բեռնափոխադրման ոլորտում կիրառվող տեխնիկայի ամենամեծ պարկը։

Tav Freight ընկերությունը մատուցում է համապարփակ և մասնագիտացված ծառայություններ Իրանի տրանսպորտային ոլորտում:

Հանդիպման ընթացքում ակումբականները քննարկեցին ընկերության գործունեության և հնարավոր համագործակցությունների մանրամասները։