«Մանթաշյանց» գործարարների ակումբի համահիմնադիր, նախագահ Վահրամ Միրաքյանը Վիեննայում հանդիպեց հայկական գործարար համայնքի ներկայացուցիչների հետ՝ ներկայացնելով ակումբի առաքելությունը և տեսլականը։
Հանդիպմանը ներկա էին Վիեննայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը և ապագայում «Մանթաշյանց Վիեննա» մասնաճյուղի ղեկավար, IFIC Armenia-ի Եվրոպայի տնօրեն Վահագն Ամիրջանյանը։

Հանդիպման ընթացքում կողմերը շեշտադրեցին նոր բիզնես կապերի ամրապնդումը, բիզնեսի զարգացմանն ուղղված քայլերի հերթականության կարևորությունն ու ակումբի՝ դեպի միջազգային ցանց ընդայնմանն ուղղված հնարավոր գործընթացների կայացումը։