Մանթաշյանց գործարարների ակումբի նախաձեռնությամբ Ավստրիայում կազմակերպվել է հանդիպում Ավստրիայի Հայ գործարար համայնքի հետ։
Միջոցառմանը մասնակցել են գործարարներ Հայաստանից, Չեխիայից, Ավստրիայից և եվրոպական այլ երկրներից։

Հանդիպման ընթացքում ելույթ է ունեցել Կենտրոնական Եվրոպայի և Սկանդինավիայի Հայրապետական պատվիրակ Տիրան եպիսկոպոսը։ Նա հատուկ ընդգծել է Ավստրիայի հայ համայնքի և Հայաստանի գործարար շրջանակների համագործակցության կարևորությունը՝ այն դիտելով որպես կամուրջ սփյուռքի ներուժը համախմբելու, ինչպես նաև տնտեսական ու համայնքային կապերը խորացնելու համար։
Նման նախաձեռնությունները նպաստում են հայրենիքի ու սփյուռքի գործարար շփումների ակտիվացմանը և փոխադարձ զարգացմանը։