Հանդիպում Կիպրոսից ժամանած գործարար պատվիրակության հետ

14 Apr 2025

Հանդիպում Կիպրոսից ժամանած գործարար պատվիրակության հետ

Տեղի ունեցավ բիզնես երկխոսություն Կիպրոսից ժամանած գործարար պատվիրակության և «Մանթաշյանց» գործարարների ակումբի անդամների միջև։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին համագործակցության հնարավոր տարբերակները, շուկա մուտք գործելու ուղիները, ինչպես նաև համատեղ ձեռնարկությունների ստեղծման հեռանկարները։

Հանդիպումն անցկացվեց ջերմ և կառուցողական մթնոլորտում՝ հիմք ստեղծելով ապագա գործնական կապերի համար։

Այսպիսի նախաձեռնությունները կարևոր խթան են միջազգային համագործակցության խորացման և Հայաստանի տնտեսության զարգացման համար։

Հանդիպումը կայացավ «Մանթաշյանց» գործարարների ակումբի և «Փարվանյան» խորհրդատվական ընկերության համատեղ համագործակցության շրջանակում։