«Մանթաշյանց» գործարարների ակումբի 6 ամյակին նվիրված միջոցառմանը հատուկ հրավերով Կիպրոսից Հայաստան ժամանած բիզնես խոսնակ, Business Booster ընկերության համահիմնադիր Վալենտին Վասիլևսկին ակումբականներին ներկայացրեց «Ինչպե՞ս կառուցել արդյունավետ մարքեթինգի և վաճառքների համակարգ» թեմայով ելույթը։
Business Booster-ը ներկայացված է 57 երկրներում, ունի մասնաճյուղեր ԱՄՆ-ում և Թայվանում։ Վալենտինը նաև 500 Rollups-ի հիմնադիրն է՝ m&a ԱՄՆ-ում և ԵՄ-ում։

Օրվա պաշտոնական հատվածը եզրափակվեց MerakiMeet մոդելի նեթվորքինգով՝ ի դեմս «ՄերակիՓալ» ընկերության տնօրեն Արմինե Մկրտչյանի և նրա թիմի։
«Մանթաշյանց» գործարարների ակումբը ստեղծում է միջավայր, որտեղ յուրաքանչյուր անդամ ոչ միայն ստանում նոր գաղափարներ, այլև գտնում վստահելի գործընկերներ ու ընկերներ։