Անձնական բրենդինգի էքսպերտ և նորաձևության մարքեթինգի մասնագետ Աննա Սալոմեն ակումբականներին ներկայացրեց «Անձնական բրենդինգ. ինչպե՞ս կառավարել տպավորությունները և ստեղծել ճանաչելիություն» թեման։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին
- Անձնական բրենդ ստեղծելու գործիքակազմ
- 2025 թվականի թրենդները
- Սոցիալական ցանցերում անձնական բրենդի առաջխաղացման առանձնահատկությունները
- Արտաքին տեսք և ոճ
Աննա Սալոմեն մեծ փորձ ունի անձնական բրենդինգի զարգացման գործում՝ համագործակցել է տարբեր ոլորտների մասնագետների հետ, սկսած շոու բիզնեսի ներկայացուցիչներից մինչև քաղաքական գործիչներ, բժիշկներ և այլք։