Թալինի քաղաքապետ Տավրոս Սափեյանը և Թալինի համայնքապետարանի զարգացման ծրագրերի բաժնի գլխավոր մասնագետ՝ Մնացական Ներսիսյանը ակումբականներին ներկայացրեցին «Թալինի ներդրումային պոտենցիալն ու հնարավորությունները» թեմայով ելույթը։
• Ի՞նչ բիզնես նախագծեր կարող են իրագործվել Թալին քաղաքում։
• Հեռանկարային ոլորտներ Թալինում ներդրումներ կատարելու համար։
• Կա՞ արդյոք համայնքային գույք, որը կարող է տրամադրվել ներդրումների դիմաց։
Հանդիպումից հետո ակումբականները պայմանավորվածություն ձեռք բերեցին հետագա համագործակցությունների համար։