«Մանթաշյանց» գործարարների ակումբի աջակցությամբ և «Դավինչի» հրատարկչության կողմից տեղի ունեցավ Ռիչարդ Կոխի 80/20 սկզբունքը գրքի շնորհանդեսը։
Պարետոյի օրենքի մասին այս կյանքը հեղափոխող գիրքը Ձեզ կտա բանաձև, թե ինչպես կարելի է 20% ջանք թափելով հասնել 80% արդյունքի
Միշտ «զբաղված» գրաֆիկ ունենալու անհրաժեշտության և կարևորության մերօրյա անդադար հորդորում այս գիրքը կօգնի Ձեզ մի պահ շունչ առնել ու խորհել Ձեր ծախսած ռեսուրսների և դրանց վերադարձրած արդյունքների մասին

Շնորհանդեսի պանելային քննարկմանը մասնակցեցին․
- «Մանթաշյանց» գործարարների ակումբի համահիմնադիր, նախագահ Վահրամ Միրաքյանը
- «Էլիտ գրուպ»–ի հիմնադիր Դավիթ Մկոյանը
- Targeting ընկերության համահիմնադիր, տնօրեն Գոռ Կարապետյանը
- «Դավինչի» հրատարակչության հիմանդիր Հայկ Աջապահյանը
- Գրքի թարգմանիչ Մանե Վարդանյանը
- Մոդերատոր Աննա Կարապետյանը