«Մանթաշյանց» ակումբի անդամները՝ «Փարվանյան Քոնսալթինգ» ընկերության հիմնադիր-տնօրեն Մհեր Փարվանյանը, «Ակտուալ» ՍՊԸ-ի հիմնադիր Լաուրա Վիրաբյանը, «Սիգնում» ընկերությունների խմբի հիմնադիր Նիկա Մանուկովան և «Գաբրիելյան ընդ փարթներս» դետեկտիվ բյուրո ՍՊԸ-ի հիմնադիր Հայկ Գաբրիելյանը, կնքեցին համագործակցության հուշագիր։
Հուշագիրը միտված է ակումբի ներսում համագործակցության ամրապնդմանը, ինչպես նաև տնտեսական ոլորտում համատեղ նախաձեռնությունների և զարգացման ծրագրերի իրականացմանը։