Մանթաշյանց գործարարների ակումբի անդամների համար հանգստյան օրերին Գյումրիում կազմակերպվեց SALES CAMP:
SALES CAMP-ը (վաճառքի ճամբար) գործարարներին միմյանց հետ համագործակցելու և նոր բիզնես կապեր հաստատելու համար ամենաարդյունավետ ձևաչափերից է, որն արդեն իսկ շատ գործարարների օգնել է գտնել նոր գործընկերներ և նոր համագործակցության ուղիներ։
ՄերակիՓալ ընկերության հիմնադիր Արմինե Մկրտչյանը հանդիպման ընթացքում ներկայացրեց ևս մեկ կարևոր ձևաչափ, որի նպատակն էր օգնել հասկանալ գործարարին, թե Ի՞ՆՉ ԱՆԵԼ անորոշ ժամանակաշրջանում, երբ պլանավորում ասվածը կորցրել է իր բուն նպատակը։
Գյումրիում անցկացրած մեկ օրը ակումբականների համար առանձնակի արդյունավետ էր։