SalesCamp, Leadership workshop Դիլիջանում

03 Apr 2025

SalesCamp, Leadership workshop Դիլիջանում

Տեղի ունեցավ Leadership workshop և SalesCamp հատուկ «Մանթաշյանց» գործարարների ակումբի անդամների համար։

«ՄերակիՓալ» ընկերության տնօրեն, կազմակերպական զարգացման քոուչ Արմինե Մկրտչյանը ներկայացրեց ժամանակակից ղեկավարի այն կարևորագույն հմտություններն ու գործիքները, որոնք կարող են օգնել գործարարներին զարգացնել իրենց առաջնորդական կարողությունները, կառուցել արդյունավետ թիմեր և հաջողության հասնել կազմակերպության ներսում և արտաքին միջավայրում։

Sales Camp–ի շրջանակներում ակումբականները հնարավորություն ունեցան ամրապնդելու նոր գործարար կապեր, բացահայտելու համագործակցության նոր ուղիներ և զարգացնելու համատեղ գործընկերային նախագծեր՝ հիմնված փոխադարձ վստահության վրա։

Օրը ավարտվեց  «Մաֆիա» խաղով , որն իր ձևաչափով թույլ է տալիս փոխգործակցել միմյանց հետ՝ ստեղծելով թեթև ու հետաքրքիր միջավայր, բիզնես կապերի ամրապնդման համար։

Հաջորդ օրը ժամանցային էր, և մասնակիցները կարողացան վայելել Դիլիջանի գեղատեսիլ բնությունը:

Նմանատիպ հանդիպումները օգնում են գործարարներին փոխանակվել փորձով, ձեռք բերել նոր մոտեցումներ ու գաղափարներ, ինչը իր հերթին նպաստում է բիզնեսի զարգացմանը և երկարաժամկետ համագործակցության ստեղծմանը։