«Մանթաշյանց» գործարարների ակումբի անդամներն այս անգամ այցելեցին ՍԻԱՍ ակադեմիա, որի ընթացքում կազմակերպվեց շրջայց կրթահամալիրի տարածքով և ինքնապաշտպանության սեմինար։
Ակումբականները ծանոթացան ակադեմիայի լսարաններին, առաջին զենքի ձեռքբերման քննության համար համակարգչային քննասենյակներին և իր բնույթով եզակի «killhouse» սիմուլյացիոն հրաձգարանին։
ՍԻԱՍ ակադեմիան հանդիսանում է անվտանգության ոլորտի լիցենզավորված կրթահամալիր, որը հնարավորություն է ընձեռում ձեռք բերել անվտանգության ոլորտի պահանջված մասնագիտություններ, ինչպես նաև անցկացնում է կարճաժամկետ վերապատրաստման և որակավորման դասընթացներ պետական կառույցների, բանակի, անվտանգության ոլորտի աշխատակիցների, իրավապահների համար։
Կրթահամալիրում անցկացվում են առաջին զենքի ձեռքբերման իրավունքի քննություններ և նախապատրաստական կուրսեր։