Prime Hall-ում տեղի ունեցավ «Mantashyants Open Events» իր ձևաչափով բացառիկ հանդիպումը։ Այս անգամ հյուրերը հնարավորություն ունեցան լսելու բիզնեսում հաջողած խոշոր գործարարների «անհաջողության պատմությունները»։
Թե ինչպե՞ս մեկ ու կես միլիոն դոլլար կորցնելուց հետո ստեղծվեց Krisp ընկերությունը, ներկայացրեց հենց ընկերության հիմնադիր Արտավազդ Մինասյանը։
Ամսագրային բիզնեսից սկսած, իսկ այժմ «Էլ հոլդինգ» և «Խախամյան հերիթիջի» ընկերությունների հիմնադիր Ավետիս Խախամյանը կիսվեց իր գործունեության բարդ շրջափուլերի մասին։
Ի՞նչ է նշանակում մասնավոր բիզնեսից կտրուկ անցում կատարել պետական կառավարման դաշտ։ Այս ամենի մասին խոսեց ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը։
Իսկ թե ինչպե՞ս ստացվեց ստեղծել համահայկական ամենամեծ բիզնես ցանցն աշխարհում ներկայացրեց Մանթաշյանց գործարարների ակումբի համահիմնադիր, նախագահ Վահրամ Միրաքյանը։
Հանդիպման ընթացքում հյուրերին հնարավորություն տրվեց ուղղել բիզնես ոլորտին առնչվող իրենց հուզող հարցերը։
Շուրջ երեք ժամ տևած ելույթներից հետո կազմակերպված նեթվորքը նպատակ ուներ նպաստելու սկսնակ և արդեն իսկ կայացած գործարարների միջև կապերի ամրապնդմանը։