Պետություն-մասնավոր հատված հաջող համագործակցության շնորհիվ՝ Թալինի համայնքապետարանի և «Մանթաշյանց» գործարարների ակումբի նախաձեռնության արդյունքում Թալին քաղաքում այսօր բացվեց «Ագաթ» առևտրի կենտրոնի մասնաճյուղ։
Հանդիսավոր բացմանը ներկա էին Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը, «Մանթաշյանց» գործարարների ակումբի համահիմնադիր, նախագահ՝ Վահրամ Միրաքյանը, «ԱԳԱԹ» առևտրի կենտրոնի համահիմնադիրներ՝ Վահե Թադևոսյանը և Շանթ Թադևոսյանը, Թալինի համայնքապետարանի աշխատակիցներ, հյուրեր, համայնքի բնակիչներ։