Տեղի ունեցավ ամիսներ առաջ հատուկ «Մանթաշյանց» գործարարների անդամների երեխաների համար մեկնարկած “Gen.E: Entrepreneurial Lab” ծրագրի շրջանավարտների բիզնես նախագծերի ներկայացման միջոցառումը։

Ծրագրի նպատակն է տրամադրել անհրաժեշտ գործիքներ՝ պատանիների ձեռնարկատիրական ունակությունները զարգացնելու և ոլորտում դրանք գործնականորեն կիրառելու համար։
Gen.E: Entrepreneurial Lab” ծրագրի ղեկավար Բորիս Ֆոկինն ու իր թիմը շարունակելու են բիզնես գիտելիքներով զինել ակումբական գործարարների երեխաներին։