ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և փոխնախարար Ավագ Ավանեսյանը այցելեցին Mantashyants Global EXPO 2024-ին։
Ցուցահանդեսին ներկայացվող տաղավարներով շրջայց կատարելուց բացի նախարարն ու փոխնախարարը ծանոթացան գործարարների հետ, ինչը հնարավորություն ընձեռեց գործարարներին տեղում ուղղել նախարարության հետ կապված իրենց հուզող հարցերը։
«Մանթաշյանց» գործարարների ակումբը կարևորում է պետություն-մասնավոր գործընկերային կապի ամրապնդումը հնարավոր բոլոր հարթակներում։
Mantashyants Global EXPO 2024-ի պաշտոնական գործընկերներն էին ՀՀ ֆինանսների նախարարությունը և ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը։