ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակի, ապրանքային նշանների և աշխարհագրական նշումների փորձաքննության բաժնի պետ Աննա Հայրապետյանը ակումբականներին ներկայացրեց «Ապրանքային նշանի գրանցումը և դրա կարևորությունը բիզնեսի համար» թեմայով ելույթը։
Հանդիպման ընթացքում տեղի ունեցավ զրույց–քննարկում ապրանքային նշանի գրանցման ձևերի ու առավելությունների մասով, որը հնարավորություն ընձեռեց ակումբականներին ուղղել թեմայի վերաբերյալ իրենց հետաքրքրող հարցերը։