«Մանթաշյանց» գործարարների ակումբի անդամները երկօրյա այցով Թբիլիսիում էին։
Մոտ 100 գործարար Հայաստանի տարբեր մասնաճյուղերից (Երևան, Գյումրի, Վանաձոր) ինչպես նաև Ջավախքից և Թբիլիսիից ներկա էին բիզնես կոնֆերանսին։ Հանդիպումը միավորել էր ոչ միայն հայալեզու բիզնեսներին, այլև Վրաստանի գործարարներին, ինչպես նաև Վրաստանում գործող 8 ասոցացիաների անդամներին։

«Մանթաշյանց» գործարարների ակումբի համահիմնադիր, նախագահ Վահրամ Միրաքյանը կոնֆերանսի շրջանակներում ներկայացրեց ակումբի գործունեությունն ու առաջիկայում աշխարհի գործարար համայքներին Հայաստանում միավորելու ծրագրերը։Հանդիպմանը ներկա էր նաև Վրաստանում Հայաստանի դեսպանատան ներկայացուցիչներից Ալեքսանդր Մանուչարյանը։

Հանդիպման ընթացքում հատուկ շեշտադրում կատարվեց հայ-վրացական համագործակցության հնարավորություններին։
Հանդիպումը տեղի ունեցավ կոնֆերանսի և Sales Camp ֆորմատով, իսկ այցելությունը շարունակվեց «Հին Թիֆլիսի հայկական հետքերով» տուրով, որի ընթացքում մանթաշյանականները ծանոթանացան Ալեքսանդր Մանթաշյանցի կյանքին ու գործունեությանը։