Մանթաշյանց գործարարների ակումբի համահիմնադիր, նախագահ Վահրամ Միրաքյանն աշխատանքային այցով Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում էր, որի ընթացքում կայացավ հանդիպում տեղի հայ գործարարների հետ։
Քննարկվեցին բիզնես համագործակցության հնարավոր տարբերակները՝ Հայաստանի և Լեհաստանի գործարար համայնքի միջև։ Մասնակիցները հնարավորություն ունեցան նաև իրազեկվելու հայկական ամենամեծ բիզնես ցանցի գործունեության և տեսլականի մասին։