Արժեքահեն կրթություն և տնտեսություն

01 Nov 2024

Արժեքահեն կրթություն և տնտեսություն

Տեր Մեսրոպ քահանա Արամյանը ակումբականներին ներկայացրեց «Արժեքահեն կրթություն և տնտեսութուն» թեմայով ելույթը։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին այնպիսի արդիական հարցեր, ինչպիսիք են արժեքահեն կրթությունը, ազգային արժեհամակարգը, երկարաժամկետ մտածողության մշակույթի ձևավորման հիմնահարցերը։

Անդրադարձ կատարվեց նաև այն արժեքներին, որոնք օգնում են նորարարություններ ստեղծել բիզնես ոլորտում, ինչը իր հերթին կարող է նպաստել հասարակության կյանքի բարելավմանը։