«Մանթաշյանց» բիզնես ակումբի կին գորածարարներն այցելեցին Asteria Cosmetics ընկերություն։ Ներկայացվեցին ապրանքանիշի տեսականին և խնամքի միջոցների առանձնահատկությունները։
Աստերիա ընկերությունը գործում է 2000 թվականից՝ զբաղվում է դեղագործական և հարդեղագործական ապրանքների ներկրմամբ և վաճառքով։
Աստերիան առաջինն է հայաստանյան շուկայում, որի պատվերով արտադրվում են դեղեր Հարավային Կորեայում և Եվրոպական որոշ երկրներում։ Արտադրված դեղերն ու խնամքի միջոցները բրենդավորվում են Աստերիա ապրանքանիշով: