«Մանթաշյանց» գործարարների ակումբի անդամների համար կազմակերպվեց շրջայց Leasing EXPO 2025։
Leasing EXPO 2025 տեխնիկայի և սարքավորումների ոլորտում Հայաստանում անցկացվող միակ և խոշորամասշտաբ ցուցահանդեսն է, որն արդեն երրորդ տարին անընդմեջ համախմբում է ոլորտի առաջատար ընկերություններին։
Ցուցահանդեսի հիմնական նպատակն է բարձրացնել իրազեկվածությունը լիզինգի՝ որպես ֆինանսական գործիքի վերաբերյալ, այն ներկայացնելով որպես արդյունավետ և հասանելի գործիք բիզնեսի զարգացման և ակտիվների արդիականացման համար։
Միջոցառման կազմակերպիչն է Big Projects ընկերությունը, որը հանդիսանում է «Մանթաշյանց» գործարարների ակումբի անդամ։