Ինչու՞ է ռազմավարությունն անհնար առանց կորպորատիվ մշակույթի

24 Mar 2025

Ինչու՞ է ռազմավարությունն անհնար առանց կորպորատիվ մշակույթի

Mantashyants open events ձևաչափով հերթական հանդիպումը Մոսկվայից հատուկ Մանթաշյանց գործարարների ակումբի հրավերով Հայաստան ժամանած «Լեմանա պրո» (Լեռուա Մեռլեն) խոշոր ընկերության գործադիր տնօրեն Նատալյա Պոտամիանոսի հետ էր։

Նատալյա Պոտամիանոսը ներկայացրեց, թե ինչպես ճիշտ կորպորատիվ մշակույթ ձևավորելով կարելի բարձրացնել բիզնեսի արդյունավետությունը, արագ արձագանքել շուկայի փոփոխություններին և խուսափել անընդհատ մրցակցության բացթողումներից: 

Լեմանա պրո» (Լեռուա Մեռլեն)–ը շինարարական պարագաների խոշոր խանութների ցանց է, որը Ռուսաստանում ունի ավելի քան 100 մասնաճյուղ:

Աճի և հաջողության բանալին՝ «Մանթաշյանց» գործարարների ակումբում:

Տարվա ընթացքում մի քանի անգամ «Մանթաշյանց» գործարարների ակումբը Mantashyants open events ձևաչափի շրջանակներում իր դռներն է բացում բոլոր այն մարդկանց համար, ովքեր ուզում են հաջողել կամ աճ գրանցել բիզնեսում: