Մանթաշյանց գործարարների ակումբի ներկայացուցիչները հանգստյան օրերին աշխատանքային այցով Կապանում էին։ Հայաստանի տարբեր մասնաճյուղերից գործարարների այցը Սյունիքի մարզ ուներ ստրատեգիական նշանակություն։
Այցի շրջանակում ակումբականները հանդիպեցին ՀՀ ֆինասների փոխնախարար Ավագ Ավանեսյանին, ով ներկայացրեց «Պետական գնումների օրենքի փոփոխությունների կոնցեպտը» թեմայով ելույթը։
Հանդիպումը հարց-պատասխան ֆորմատով էր, որի շրջանակում գործարարներն ուղղեցին բիզնեսին հուզող մի շարք հարցեր և ստացան սպառիչ պատասխաններ։
Նոր գործարար կապեր հաստատելու նպատակով և Սյունիքի մարզում համագործակցությունների ակտիվացմանն ուղղված քայլերից մեկն էլ Sales Camp ձևաչափով հերթական հանդիպումն էր, որի ընթացքում ակումբականներն անձամբ ծանոթացան միմյանց բիզնեսներին։ Հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններն առաջիկայում գործի կդրվեն։
Սյունիք այցը և առհասարակ Կապանում մասնաճյուղ ունենալու հանգամանքը Մանթաշյանց գործարարների ակումբի համար կարևոր քայլ է, որն ունի մեկ գերնպատակ՝ հզորացնել Հայաստանի հարավային դարպասը։