Հանգստյան օրերին «Մանթաշյանց» գործարարների միության՝ ավանդական դարձած ֆորմատներից մեկը՝ «Mantashyants Business Weekend»-ը Ծաղկաձորում էր հավաքվել բիզնես ակումբի մոտ 300 գործարարներ, որոնց մի մասը Հայաստան էր ժամանել ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից, Ռուսաստանից և այլ երկրներից։
Միջոցառման մեկնարկին գործարարներին ներկայացվել «Մանթաշյանց» ակումբի վերջին երեք ամիսների ձեռքբերումները։ Այդ ընթացքում ակումբականների թիվն ամբողջ աշխարհում գերազանցել է 550+ ցուցանիշը, իսկ մասնաճյուղերի քանակը հասել 15-ի։ Վերջին մասնաճյուղը բացվել է Հայաստանի հարավում՝ Կապանում։
Իր բացման խոսքում «Մանթաշյանց» գործարարների միության համահիմնադիր, նախագահ Վահրամ Միրաքյանը ներկայացրել է նաև ակումբում սկիզբ դրված երկու նոր ֆորմատները՝ «Mantsahyants Open Events»-ը և «Ճանաչողական այց դեպի» Հայաստան ծրագրերը։ Այս ֆորմատներից առաջինը նախատեսված է բիզնես կրթություն ստանալ ցանկացողների համար, իսկ երկրորդը նպատակաուղղված է Հայաստանը տուրիստական պոպուլար ուղղություն դարձնելուն։
Ծաղկաձորում անցկացվող «Mantashyants Business Weekend»-ի երկրորդ օրը ակումբի անդամ գործարարներին հյուրընկալվեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Բացման խոսքում նախարարը պատրաստակամություն հայտնեց շարունակել «Մանթաշյանց» գործարարների միության հետ իր ղեկավարած գերատեսչության՝ տարիներ շարունակ արդյունավետ իրականացվող համագործակցությունը և մանթաշյանականների հետ քննարկել երկրի տնտեսական քաղաքականությունը, ծրագրերն ու նախագծերը։
«Կարծում եմ շատ կարևոր է, որպեսզի մենք գործարար համայնքի հետ քննարկենք այն նախագծերը, որոնք հետագայում օրենք կամ կառավարության որոշում պետք է դառնան։ Մենք նաև շատ պատրաստակամ ենք լսել ձեր առաջարկները», - դիմելով «Մանթաշյանց» ակումբի գործարարներին ասել է Գևորգ Պապոյանը։
Հանդիպմանը ներկա էր նաև էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը։ Քննարկման ընթացքում կառավարության ներկայացուցիչները խոսել են Հայաստանի տնտեսության, տարբեր ոլորտներում առկա խնդիրների, դրանց հաղթահարման ուղիների, միջազգային գործընկերների հետ հարաբերությունների, երկրի լոգիստիկ հնարավորությունների և այլ հարցերի մասին։
«Մանթաշյանց» բիզնես ակումբի անդամներն իրենց հերթին անդրադարձել են իրենց գործունեության ոլորտում առկա խնդիրներին, հարցեր և առաջարկներ հնչեցրել։
Հիշեցնենք, որ «Մանթաշյանց» գործարարների միության Ծաղկաձորում անցկացվող «Business Weekend»-ին մասնակցում են մոտ 300 գործարարներ։ Նրանց մի մասը Հայաստան է ժամանել Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Նիդերլանդներից, Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից և այլ երկրներից։