Ֆրանչայզինգ
Ֆրանչայզինգի մասին
Մանթաշյանցը առաջարկում է եզակի հնարավորություն դառնալու համահայկական բիզնես ցանցի մի մասնիկը՝ ակումբի մասնաճյուղ բացելով ձեր քաղաքում։
Սա հնարավորություն է ստեղծելու ազդեցիկ գործարար հարթակ, որը՝
միավորում է ոլորտի առաջատարներին
նպաստում է գործարար համայնքի զարգացմանը
ամրապնդում է տնտեսական կապերը
Ֆրանչիզայի առավելությունները
Բացառիկ իրավունքներ – Դուք ստանում եք ամբողջական վերահսկողություն ձեր տարածաշրջանում Մանթաշյանց ակումբի կառավարման մասով՝ դառնալով գործարար համայնքի տեղական առաջնորդ։
Աջակցություն ակումբի գլխամասի կողմից։
Անհատական զարգացման ռազմավարության մշակում։
Մարքեթինգային գործիքների և պատրաստի նյութերի ամբողջական հասանելիություն։
Աշխատակազմի վերապատրաստում և աջակցություն աշխատանքի բոլոր փուլերում։
Ճանաչում ունեցող բրենդ – Դուք միանում եք հեղինակավոր համայնքի, ինչը բարձրացնում է ձեր մասնաճյուղի վստահելիությունն ու գրավչությունը հաջողակ գործարարների համար։
Միջոցառումների պլանավորման աջակցություն՝ մասնաճյուղի դիրքերի ամրապնդման համար։
Պատրաստի բիզնես-մոդել․ Արդյունավետ կառավարման մեթոդներ և հաստատված գործընթացներ, որոնք թույլ են տալիս արագ գործարկել մասնաճյուղը և հասնել կայուն արդյունքների։
Ի՞նչ է ներառում ֆրանչիզան
-
Մասնաճյուղի թիմի ամբողջական վերապատրաստման ծրագիր
-
Միջոցառումների կազմակերպման ուղեցույցներ և աշխատանքային ստանդարտներ
-
Գործնական աջակցություն ակումբի տեղային մակարդակում առաջխաղացման համար
-
Մուտք Մանթաշյանցի միջազգային ցանց՝ գլոբալ գործընկերությունների հնարավորություններով
Ովքե՞ր կարող են դառնալ գործընկեր
Գործարար առաջնորդներ,
Կառավարման փորձ ունեցող մասնագետներ,
Ամբիցիոզ գործարարներ,
Դարձե՛ք Մանթաշյանցի մի մասնիկը և փոխե՛ք ձեր քաղաքի գործարար միջավայրը։
Հետադարձ կապ
Լրացուցիչ տեղեկատվության կամ ֆրանչիզայի դիմումի համար լրացրե՛ք ստորև ներկայացված հայտադիմումը կամ կապ հաստատե՛ք մեզ հետ
+374 95 269289 [email protected]Սուրբ Գրիգոր Լուսավորիչ 7/7, ք. Երևան, Հայաստան, 0015
© Copyright 2025, All Rights Reserved by Mantashyants
Designed & Development by Munich Ventures