Ակումբի պատմություն

Ակումբի ստեղծման պատմությունը

2019 թվականի հունվարին հիմադրվեց «Մանթաշյանց» գործարարների ակումբը։ Սկզբում այն կոչվում էր «Մանթաշով» միություն՝ ի պատիվ հայ մեծանուն գործարար և բարեգործ Ալեքսանդր Մանթաշյանցի։

  • «Մանթաշյանց» բիզնես ակումբի առաջին նպատակը կապված էին Հայաստանի բիզնես միջավայրի առանձնահատկությունների և նոր բիզնես մշակույթի ձևավորման անհրաժեշտության հետ։

Ակումբը հիմադրվեց որպես հարթակ հայ գործարարների համար՝ նպաստելու բիզնես համայնքի միավորմանը, համագործակցության խթանմանը և փոխօգնությանը։ Սակայն նրա ճանապարհին առաջացան մի շարք մարտահրավերներ։

Ինչպես վկայում են ակումբի հիմադիրները, 2018-2019 թվականներին Հայաստանի բիզնես միջավայրում հաճախ առկա էր վստահության պակաս, ինչը դժվարացնում էր համագործակցային հարթակների զարգացումը։

«Մանթաշյանց» ակումբի հիմադիրները ստիպված էին ներդնել մեծ ջանքեր՝ ներգրավելու բիզնես համայնքի ներկայացուցիչներին և հաստատելու իրենց նախաձեռնության արժանահավատությունը։

  • Երկրորդ կարևոր խնդիրը, որն առկա էր մեր իրականության մեջ, կայուն բիզնես մշակույթի բացակայությունն էր։ Նորարար բիզնես նախաձեռնությունների և էկոհամակարգերի պակասը խոչընդոտում էր ակումբի լիարժեք կայացմանը։

Հայաստանում գործարարությամբ զբաղվող որոշ գործիչների վատ համբավը տարածվում էր գրեթե բոլոր գործարարների վրա, ինչը լուրջ խնդիրներ էր առաջացնում հայկական բիզնեսի զարգացման համար։

Սակայն տարիների ընթացքում ակումբականներն ապացուցեցին, որ համատեղ ջանքերով հնարավոր է հասնել գլխավոր նպատակին, որպեզի հայ գործարարները ամբողջ աշխարհում կարողանան լուծել իրենց առջև ծառացած խնդիրները։

Պետք էր նաև հասնել նրան, որպեսզի հայկական բիզնեսն ուժեղանա ամբողջ աշխարհում և կարողանա սատար լինել Հայաստանի Հանրապետությանն ու հայ ժողովրդին։

Ակումբի կայացման առաջին շրջանում՝ 2019 թվականի ամբողջ ընթացքում, հիմադիրները կենտրոնացել էին մի քանի կարևոր խնդրի լուծման վրա։ Նախ և առաջ պետք էր կանոնակարգել, թե ովքեր կարող են միանալ բիզնես-ակումբին և թե ինչ չափանիշների պետք է համապատասխանեն պոտենցիալ թեկնածուները։ Դժվարն առաջին 100 անդամերի հավաքելն էր, հիմա շատերն են տեղեկանում և ցանկանում միանալ ակումբին։

Այսօր ակումբն ունի մասնաճյուղեր աշխարհի տարբեր խոշոր քաղաքներում։ Առաջնորդվելով «ՄԵՆՔ»-ն ուժեղ է «ԵՍ»-ից գաղափարախոսությամբ ամկումբն աճում է ամեն օր։