
Ակումբի ձեռքբերումներ

Ակումբի գլոբալ ընդլայնում
Մանթաշյանց բիզնես ակումբը շարունակում է դինամիկ զարգանալ՝ ոգեշնչելով և միավորելով հայ գործարարներին ամբողջ աշխարհում։
-
2024 թվականին ակումբի մասնաճյուղերի ցանցը ընդլայնվել է՝ 14-ից դառնալով 18, ընդգրկելով նոր քաղաքներ և տարածաշրջաններ։
-
2025 թվականին Մանթաշյանցը նախատեսում է բացել ավելին քան 12 նոր մասնաճյուղ, ինչը հնարավորություն կտա ուժեղացնել միջազգային ներկայությունը։
Ամեն տարի ակումբը գերազանցում է նախորդ տարվա արդյունքները՝ ամրապնդելով իր դիրքերը որպես ամենաազդեցիկ գործարար համայնքներից մեկը։
Ակումբի անդամների աճ
700+
գործարար ամբողջ աշխարհից արդեն միացել են Մանթաշյանցին, և նրանց թիվը շարունակում է աճել ամեն ամիս
Միջոցառումներ
2024 թվականը ռեկորդային էր կազմակերպված միջոցառումների քանակով.
Կայացավ Գլոբալ բիզնես ֆորումը, որը համախմբեց 500+ ձեռնարկատեր տարբեր երկրներից։ Ֆորումի ընթացքում կնքվեցին $10 միլիոնից ավելի գործարքներ։
1100+միջոցառում ամբողջ աշխարհում, այդ թվում՝
407 կրթական միջոցառում
693 ժամանցային միջոցառում
Տարվա ընթացքում անցկացվել են նաև՝
36 մարզական հանդիպում
13 հանդիպում կառավարության ներկայացուցիչների հետ
25 ոլորտային հանդիպում
21 գործարար և 7 արտագնա բիզնես այց






Նոր ձևաչափեր և նախաձեռնություններ
Բաց միջոցառումներ Մանթաշյանցի շրջանակում՝ համագործակցության նոր հնարավորություններ ստեղծելու համար
Անդամների կողմից ներդրումային ծրագրերի ներկայացումներ
Զբոսաշրջության ոլորտում գործարարների համար Fam Trip ճանապարհորդության ձևաչափի գործարկում
Ձեռներեցության դասընթացներ ակումբի անդամների երեխաների համար ՝ ուղղված ապագա գործարար– առաջնորդների հմտությունների զարգացմանը
Սոցիալական և գլոբալ ծրագրեր
Մանթաշյանցը շարունակում է ակտիվորեն աջակցել հասարակության զարգացման կարևորագույն գործին՝
Աշխատանքի տեղավորման ծրագրեր Արցախի քաղաքացիների համար։
«Մանթաշյանց 100» ծրագիրը, որը միավորում է $10 մլն+ տարեկան շրջանառությամբ գործարարներին։ Ներկայումս ծրագրին մասնակցում են 42 գործարար։
«Mantashyants Global Expo» միջազգային ցուցահանդես, որը համախմբեց 7000+ մասնկացի և նպաստեց հարյուրավոր հաստատված գործարքների իրականացմանը։
Միջազգային ճանաչում
-
2024 թվականին ակումբն ունեցավ իր առաջին դեսպանը Ինդոնեզիայում, ինչը նոր հեռանկարներ է բացում Հարավարևելյան Ասիայի հետ համագործակցության համար։
-
Ակումբը շարունակում է ամրապնդել կապերը միջազգային շուկաների հետ՝ առաջարկելով իր անդամներին նոր հնարավորություններ բիզնեսի ընդլայնման համար

Մանթաշյանցը պարզապես ակումբ չէ, այլ առաջնորդների համայնք
Այստեղ ձևավորվում է բիզնեսի ապագան, որտեղ մարդիկ ոգեշնչում են միմյանց և դարձնում աշխարհն ավելի լավը
Հետևելով «ՄԵՆՔՆ»-ն ուժեղ է «ԵՍ»-ից գաղափարախոսությանը՝ Մանթաշյանցը շարունակում է ոգեշնչել գործարարներին հասնելու նոր բարձունքների և ամրապնդելու հայկական գործարար համայնքի կայուն զարգացումը
Միանալ ակումբին