200 000 դոլարի համագործակցություն՝ Մանթաշյանցի ներսում
04 Feb 2026
Անցած տարվա ընթացքում Մանթաշյանցի անդամ Մհեր Փարվանյանը ծառայությունների ոլորտում իրականացրել է շուրջ 200 000 ԱՄՆ դոլարի համագործակցություն։
Ծառայությունների ոլորտում սա մեկ մեծ պայմանագիր չէ, այլ ժամանակի ընթացքում ձևավորված բազմաթիվ համագործակցությունների արդյունք։
Այստեղ վաճառքը սկսվում է ոչ թե առաջարկից, այլ վստահությունից։
Մանթաշյանցում գործարքները կառուցվում են միջավայրում՝ օգտակար լինելու, պարբերական շփումների և երկարաժամկետ մտածողության միջոցով։