$ 3 000 000 ներդրումային նախագիծ՝ Մանթաշյանցի ներսում
26 Feb 2026
Գործարքներին զուգահեռ, Մանթաշյանցում ձևավորվում են ամբողջական բիզնես նախագծեր։ Այդպիսի օրինակներից մեկն է Frostics.am-ը։
Նախագիծը հիմնված է մրգերի և բանջարեղենի սուբլիմացման վրա՝ տեխնոլոգիա, որը հեռացնում է խոնավությունը և ապահովում է մինչև 30 տարի պահպանման ժամկետ, դարձնելով արտադրանքը հարմար միջազգային շուկաների և արտահանման համար։
Գործարանի հիմնումը պահանջում է շուրջ 3 միլիոն դոլարի ներդրում։
Ներդրումների ներգրավումն իրականացվել է Մանթաշյանցի ներսում՝ ակումբականների և նրանց միջոցով ներգրավված վստահելի գործընկերների մասնակցությամբ։
Այս նախագծում ներդրումներ են իրականացրել նաև Հոլանդիայի և Լեհաստանի Մանթաշյանցի ակումբականները, ինչի արդյունքում ձևավորվել է իրական միջազգային համագործակցություն։
Մանթաշյանցում նման նախագծերը սկսվում են ոչ թե առաջարկից, այլ վստահությունից։
Այստեղ բիզնեսները կառուցվում են միջավայրում՝ համատեղ մտածողության, կապերի և երկարաժամկետ համագործակցության հիման վրա։