Մեկնարկեց Mantashyants Global Business Forum 2026-ի 40|10 Բիզնես ֆորումը
01 Jul 2026
Այսօր կայացավ ֆորումի պաշտոնական բացումը, որի ընթացքում Մանթաշյանց գործարարների ակումբի համահիմնադիր, նախագահ Վահրամ Միրաքյանը ներկայացրեց ակումբի տեսլականը, հայկական բիզնեսն առանց սահմանների զարգացնելու գաղափարախոսությունն ու գլոբալ համագործակցությունների նոր փուլը։

«Հայկական բիզնեսն առանց սահմանների» թեմայով պանելային քննարկմանը մասնակցեցին՝
-Վահրամ Միրաքյանը
-Բակուր Մելքոնյանը
-Վահան Քերոբյանը
-Գրիգորի Մինասյանը
-Սամվել Մարտիրոսյանը
-Ռուբեն Հայրապետյանը։
Քննարկումը վարեց Սերգեյ Ուսնունցը։

Մասնակիցները խոսեցին համակարգային աճի, բիզնեսի մասշտաբավորման, միջազգային շուկաներ դուրս գալու և գլոբալ համագործակցության նոր հնարավորությունների մասին։
«Մանթաշյանցը ներսից. ինչպես են ստեղծվում իրական բիզնես կապերը» թեմայով երկրորդ պանելային քննարկմանը մասնակցեցին՝
-Արամ Միքայելյանը
-Սասուն Իգնատյանը
-Սամվել Մաչանյանը
-Գևորգ Ղազարյանը
-Նարեկ Սիմոնյանը
-Ալեքսանդր Բասենցյանը։
Քննարկումը վարեց Վահրամ Միրաքյանը։

40|10 Business Forum-ը շարունակում է մեկ հարթակում համախմբել գործարարների, փորձագետների և ոլորտի առաջնորդների՝ խթանելով նոր գաղափարների, արժեքավոր կապերի և միջազգային համագործակցությունների ձևավորումը։
Այս պահին ֆորումի շրջանակում զուգահեռ ընթանում են 10 ոլորտային քննարկումներ՝ 40 առաջատար խոսնակների մասնակցությամբ։
