Հավելվածի ստեղծում՝ գաղափարից մինչև թողարկում

20 Jan 2026

Հավելվածի ստեղծում՝ գաղափարից մինչև թողարկում

Mantashyants-ում ունեցանք հետաքրքիր և բովանդակալից հանդիպում՝ նվիրված հավելվածների մշակման ժամանակակից մոտեցումներին և արհեստական բանականության կիրառմանը։

 

 

Քննարկման ընթացքում խոսվեց այն մասին, թե ինչպես է այսօր հավելվածի ստեղծման գործընթացը դուրս եկել միայն կոդ գրելու շրջանակներից՝ ընդգրկելով գաղափարի ձևավորում, վերլուծություն, դիզայն, թեստավորում և հաջող թողարկում։ Առանձին ուշադրություն դարձվեց AI-ի դերին, որը էապես արագացնում և արդյունավետ է դարձնում ամբողջ գործընթացը։

 

 

Հանդիպման խոսնակն էր Արմեն Ադամյանը՝ «Էսթերոքս» ընկերության հիմնադիր տնօրենը, ով ներկայացրեց իր գործնական փորձը, իրական օրինակներ և ժամանակակից լուծումներ, որոնք արդեն կիրառվում են հավելվածների մշակման ընթացքում։

Վերջին նորությունները