Հայաստանը և Լեհաստանը՝ նոր տնտեսական համագործակցության փուլում

11 Jun 2026

Հայաստանը և Լեհաստանը՝ նոր տնտեսական համագործակցության փուլում

Պատմական նշանակության քայլ Հայաստանի և Լեհաստանի գործարար համագործակցության զարգացման ճանապարհին։

 

Երևանում կայացավ Հայաստան–Լեհաստան գործարար համաժողովը, որը համախմբեց Հայաստանի և Լեհաստանի ազդեցիկ գործարարներին, ներդրողներին և խոշոր ընկերությունների ղեկավարներին՝ նոր տնտեսական, ներդրումային և ենթակառուցվածքային համագործակցությունների ձևավորման նպատակով։

 

 

Համաժողովը կազմակերպվել էր «Մանթաշյանց» գործարարների ակումբի, HAYWAY GROUP-ի և «Գործատուներ Լեհաստանի» (Employers of Poland) կազմակերպության համատեղ նախաձեռնությամբ։ Հայաստան էր ժամանել 40 գործարարներից բաղկացած լեհական պատվիրակություն, որը ներկայացնում է ավելի քան 10 միլիարդ ԱՄՆ դոլար համախառն կապիտալ ունեցող բիզնես հարթակ։

 

Միջոցառման շրջանակում քննարկվեցին Հայաստան–Եվրոպա տնտեսական կապերի խորացման, արտահանման նոր հնարավորությունների, ներդրումների ներգրավման, լոգիստիկ և ենթակառուցվածքային նախագծերի զարգացման հարցեր։

 

 

Համաժողովի կարևոր արդյունքներից մեկը դարձավ Հայաստանի և Լեհաստանի գործարար համայնքների միջև համագործակցության համաձայնագրի ստորագրումը, որը նպատակ ունի խթանել ներդրումները, ամրապնդել տնտեսական կապերը և ստեղծել նոր ռազմավարական գործընկերություններ։

 

Այս նախաձեռնությունը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ Հայաստանը կարող է դառնալ կարևոր կամուրջ Եվրոպայի և տարածաշրջանի միջև, իսկ «Մանթաշյանց» գործարարների ակումբը շարունակում է ստեղծել միջազգային համագործակցության և իրական բիզնես հնարավորությունների նոր հարթակներ։

 

Միջոցառումը կազմակերպել է Feel Armenia-ը` ի դեմս ընկերության հիմնադիր Արթուր Կարապետյանի, ով հանդիսանում է Մանթաշյանց բիզնես ակումբի անդամ։

 

Վերջին նորությունները