Գրքի Շնորհանդես / Բիզնեսի անատոմիա I Վահրամ Միրաքյան
15 Dec 2025
Դեկտեմբերի 10-ին «Կինոյի տանը» Մանթաշյանց Գործարարների ակումբի նախաձեռնությամբ տեղի ունեցավ ակումբի համահիմնադիր ղեկավար Վահրամ Միրաքյանի «Բիզնեսի Անատոմիա» գրքի շնորհանդեսը։

Միջոցառմանը ներկա էին ձեռներեցներ, ղեկավարներ և բիզնես համայնքի ներկայացուցիչներ։ Հեղինակը ներկայացրեց գրքի ստեղծման գաղափարական հիմքերը՝ ընդգծելով դրա գործնական կիրառելիությունը և բիզնես մտածողության համակարգային մոտեցումը։

Ծրագրի ընթացքում տեղի ունեցան պանելային քննարկումներ և նեթվորքինգ, որոնք հնարավորություն տվեցին մասնակիցներին փոխանակվել փորձով և հաստատել նոր մասնագիտական կապեր։







