ԲԻԶՆԵՍ ԱՅՑ «ELLASI» ԿՈՇԻԿԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍ ԵՎ ԽԱՆՈՒԹ-ՍՐԱՀ
22 Oct 2026
Ինչպե՞ս է ստեղծվում հայկական արտադրանքը՝ գաղափարից մինչև պատրաստի արտադրանք։
«Մանթաշյանց» բիզնես ակումբի անդամներն այս անգամ հյուրընկալվել էին ակումբի անդամներից մեկին պատկանող «ELLASI» կոշիկի արտադրամասում։

Այցի ընթացքում մասնակիցները ծանոթացան կոշիկի արտադրության գործընթացին, շրջեցին արտադրամասում, այնուհետև այցելեցին նաև բրենդի խանութ-սրահ՝ ծանոթանալու արտադրանքի տեսականուն։
Հանդիպումը հնարավորություն էր ավելի մոտիկից ճանաչելու հայկական բրենդի գործունեությունը, քննարկելու ոլորտի առանձնահատկություններն ու զարգացման հնարավորությունները։
