Բիզնես այց «Petro Stone»-ի տրավերտինի հանքավայր

22 Sep 2025

Բիզնես այց «Petro Stone»-ի տրավերտինի հանքավայր

Mantashyants Executive ծրագրի շրջանակում տեղի ունեցավ բիզնես այց «Petro Stone»-ի տրավերտինի հանքավայր։

Ակումբականները տեղում ծանոթացան արտադրական գործընթացին և տեսան, թե ինչպես է լավագույն ինտերիերի անբաժանելի մաս դարձող տրավերտինը ստացվում հայկական լեռնաշխարհից։

 

 

«Petro Stone» ընկերությունը արդեն ապացուցել է իր արտադրանքի բարձր որակն ու շուկայում յուրահատուկ դիրքը։

- Հայտնի է տրավերտինի գունային բազմազանությամբ ու ճկունությամբ

- Արտադրում է շուրջ 2,000 մ³ տրավերտին ամսական և արտահանում եվրոպական շուկաներ

- Կազմակերպում է Հայկական Քարերի Փառատոնը՝ ոլորտի ամենախոշոր միջոցառումը

- Ունի 7 արտադրական գիծ և աշխատում է սեփական բրենդով

- Ներկայացնում է ոչ միայն տրավերտին, այլև բազալտ, տուֆ, գրանիտ, օնիքս և մարմար