Բիզնես այց ՎԵԳԱ հիպերմարկետ և Red Bridge Yerevan
15 Sep 2025

Այս անգամ մանթաշյանականները բիզնես այց ունեցան․
ՎԵԳԱ հիպերմարկետ և Red Bridge Yerevan համալիր։ Շրջայցի ընթացքում մասնակիցներին ներկայացվեց ընկերության գործունեությունը, զարգացման ուղղություններն ու ապագա նախագծերը։
ՎԵԳԱ ընկերությունը համարվում է շուկայի առաջատարներից և մշտապես հանդես է գալիս նոր նախաձեռնություններով։ Դրանցից մեկն էլ հենց Red Bridge Yerevan համալիրն է։

Համալիրը կառուցվում է պատմամշակութային արժեք ունեցող Կարմիր կամրջի հարևանությամբ՝ Հրազդան գետի ափին։ Մանթաշյանականները հնարավորություն ունեցան ծանոթանալու նախագծի ստեղծման գաղափարին, տեսլականին ու ճարտարապետական լուծումներին։
Հատկանշական է, որ ՎԵԳԱ ընկերությունը ստանձնել է նաև Կարմիր կամրջի վերականգնման աշխատանքները, ինչն ունի թե՛ մշակութային, թե՛ զբոսաշրջային մեծ արժեք։