Business Weekend In Cyprus
07 Oct 2025

Բիզնես ֆորումի B2B հանդիպումների շրջանակում կայացավ տպավորիչ Networking Կիպրոսի հայ գործարարների հետ։ Հանդիպումն անցավ ջերմ, ակտիվ ու գործընկերային մթնոլորտում՝ լի նոր ծանոթություններով և արժեքավոր կապերով։
Միջոցառման նպատակն էր ձևավորել ավելի միասնական և ուժեղ գործարար համայնք, որտեղ փորձի, գաղափարների ու հնարավորությունների փոխանակումը դառնում է համագործակցության իրական հիմք։

Հանդիպմանը ներկա էին Մանթաշյանց Բիզնես ակումբի 20 մասնաճյուղերի ղեկավարներ, ինչը ևս մեկ անգամ ընդգծեց մեր համայնքի ընդգրկունությունը և ազդեցությունը։
Այս հանդիպմամբ մենք մեկ քայլ ևս առաջ գնացինք՝ ամրապնդելով մեր դիրքերը և ընդլայնելով գործունեությունը հանուն համահայկական գործարար միջավայրի զարգացման։
