Business Weekend -AI տրանսֆորմացիա/մեկնարկ

28 Oct 2025

Business Weekend -AI տրանսֆորմացիա/մեկնարկ

Այսօր Dili Town-ում բացեցինք մեր թեմատիկ վիքենդը՝ հստակ ուղղությամբ դեպի արհեստական բանականության կիրառումը բիզնեսում։ Մանթաշյանց գործարարների ակումբի համահիմնադիր և նախագահ Վահրամ Միրաքյանը ներկայացրեց ակումբի կատարված աշխատանքների ամփոփումն ու առաջիկա ծրագրերը։

 

reArmenia-ի գործադիր տնօրեն, TCF և Idram-ի համահիմնադիր Գևորգ Պողոսյանը խոսեց AI-ին հիմնված մտածելակերպի մասին՝ բովանդակությունից մինչև գործնական կիրառություն բիզնեսում։

 

 

reArmenia Academy-ի կրթական թիմի ղեկավար Արշակ Ուլուբաբյանը ներկայացրեց թիմերի վերապատրաստման մոդելներն ու արագ կիրառվող գործիքակազմը։

 

Վիքենդը շարունակվում է՝ աշխատանքային սեսիաներով, գործնական քննարկումներով և նոր կապերով, որոնք կվերածվեն համագործակցությունների։

 

Վերջին նորությունները