Մանուկների տոնը՝ Մանթաշյանց ակումբում

11 Jun 2026

Մանուկների տոնը՝ Մանթաշյանց ակումբում

Հունիսի 2-ին կայացավ երեխաների պաշտպանության օրվան նվիրված ռոբոտաշինության վարպետաց դաս։

 

Մանթաշյանց Բիզնես Ակումբի և Mind Center-ի համատեղ նախաձեռնությամբ երեխաները ոչ միայն ծանոթացան ռոբոտաշինության աշխարհին, այլև սեփական ձեռքերով հավաքեցին և ծրագրավորեցին իրենց առաջին ռոբոտները։

 

 

Միջոցառումը լի էր հետաքրքիր բացահայտումներով, թիմային աշխատանքով և ստեղծարար մտքերով։ Երեխաները փորձեցին իրենց ուժերը ինժեներության և տեխնոլոգիաների ոլորտում՝ ստանալով նոր գիտելիքներ ու անմոռանալի տպավորություններ։

 

Վերջին նորությունները