Ընթրիք Մանթաշյանցի «վետերանների» հետ

11 Dec 2025

Ընթրիք Մանթաշյանցի «վետերանների» հետ

Mantashyants Business Lounge–ում տեղի ունեցավ բիզնես ընթրիք՝ նվիրված Mantashyants համայնքի առաջին ակումբականներին։

 

Նրանք միացել էին ակումբին հենց սկզբից՝ այն փուլում, երբ գաղափարն ընդամենը ձևավորվում էր։ Տարիների ընթացքում իրենց փորձով, դիրքով և ներգրավվածությամբ նրանք մասնակցել են այն միջավայրի ձևավորմանը, որի հիմքի վրա Mantashyants-ը այսօր կայացած բիզնես համայնք է։

 

 

Բիզնես ընթրիքն անցավ ջերմ մթնոլորտում՝ փորձի փոխանակմամբ, հիշողություններով և մտքերով, որոնք մինչ այսօր շարունակում են ուղղություն տալ համայնքի զարգացմանը։ Նրանց դերն ակումբի պատմության մեջ մնում է առանցքային։

 

Մանթաշյանց՝ երբ համայնքը ձևավորվում է մարդկանցով։