Մեկնարկել է EFFECTIVE LEADERSHIP × NEGOTIATION ART ծրագիրը
27 Nov 2026
«Մանթաշյանց» գործարարների ակումբում մեկնարկել է բիզնեսի սեփականատերերի և ղեկավարների համար նախատեսված 8-օրյա գործնական ինտենսիվը՝ նվիրված արդյունավետ առաջնորդությանն ու բանակցային արվեստին։

Ծրագիրը միավորում է երկու կարևոր ուղղություն՝
- Effective Leadership — թիմի արդյունավետ կառավարում, պատվիրակում, պատասխանատվության բաշխում և առաջնորդական հմտությունների զարգացում։
- Negotiation Art — բանակցային ռազմավարություններ, շահերի պաշտպանություն, բարդ իրավիճակների կառավարում և առավել շահավետ պայմանավորվածությունների ձեռքբերում։

Դասընթացի ընթացքում մասնակիցներն աշխատում են իրական բիզնես իրավիճակների վրա, քննարկում գործնական օրինակներ և մասնակցում բանակցային սիմուլյացիաների։
Նպատակը՝ ձեռք բերել գիտելիքներ և գործիքներ, որոնք անմիջապես կիրառելի են բիզնեսի կառավարման և բանակցությունների ընթացքում։
