Բացառիկ VIP ընթրիք Մարգուլան Սեյսեմբայի հետ
12 Nov 2026
Մարգուլան Սեյսեմբայի երևանյան այցի շրջանակում կայացավ փակ VIP ընթրիք, որը համախմբեց Հայաստանի և Վրաստանի գործարար համայնքների ներկայացուցիչներին։ Երեկոյին ներկա էր նաև Ղազախստանի դեսպանատան ներկայացուցիչը։

Անմիջական միջավայրում մասնակիցները հնարավորություն ունեցան անձամբ շփվելու հայտնի գործարարի և ներդրողի հետ, քննարկելու բիզնեսի զարգացման, ներդրումների և միջազգային համագործակցության հնարավորությունները։
Երեկո, որի առանցքում էին արժեքավոր գործարար կապերը, փորձի փոխանակումն ու նոր համագործակցությունների հեռանկարները։
Մարգուլան Սեյսեմբայի երևանյան միջոցառման գլխավոր հովանավոր՝ «Ֆլեշ» ընկերություն։
