Gen.E Բիզնես մտածողության զարգացման 3-րդ դասընթաց

07 Nov 2025

Gen.E Բիզնես մտածողության զարգացման 3-րդ դասընթաց

Հոկտեմբերի 25-ին մեկնարկեց Mantashyants Business Club-ի Gen.E բիզնես մտածողության զարգացման դասընթացի 3-րդ խումբը։

 

Դասընթացին մասնակցում են 12-17 տարեկան հետաքրքրասեր և նպատակասլաց պատանիներ, ովքեր իրենց առաջին քայլերն են անում բիզնես աշխարհում։

 

 

4 ամիս շարունակ դասընթացի մասնակիցները՝

• ձեռք կբերեն բիզնես գիտելիքներ,

• կգեներացնեն բիզնես գաղափար և կաշխատեն այդ գաղափարի իրականացման ուղղությամբ,

• կփորձեն իրենց թիմային աշխատանքում և կհամագործակցեն հասակակիցների հետ,

• կայցելեն ՀՀ տարբեր ընկերություններ և կծանոթանան դրանց գործունեությանը,

• կաշխատեն փորձառու ուսուցչի և մենթորների հետ,

• ձեռք կբերեն կարևոր հմտություններ կյանքի համար։

 

 

Դասերն անցկացվում են հետաքրքիր և ինտերակտիվ ձևաչափով, որտեղ գործնական առաջադրանքները, թիմային քննարկումները և ստեղծագործական մոտեցումները զարգացնում են վերլուծական մտածողությունը, նախաձեռնողականությունը և ինքնավստահությունը։

© Copyright 2025, All Rights Reserved by Mantashyants

Designed & Development by Munich Ventures