Առաջնորդություն անկայունության շրջանում
11 Nov 2025
Մանթաշյանց ակումբում կայացավ հանդիպում Արսեն Ավետիսովի հետ՝ «Առաջնորդություն անկայունության շրջանում» թեմայով։
Բժիշկ, գիտությունների թեկնածու և International Coaching Academy-ի համահիմնադիր Արսեն Ավետիսովը ներկայացրեց գործնական մոտեցումներ ու հոգեբանական գործիքներ, որոնք օգնում են առաջնորդներին պահպանել կենտրոնացվածություն և ոգեշնչում փոփոխությունների փուլերում։

Քննարկվեցին լիդերության սկզբունքները անորոշության պայմաններում, թիմային վստահության և մոտիվացիայի պահպանման մեթոդները, ինչպես նաև՝ ինչպես վերածել կրիզիսը աճի հնարավորության։
Հանդիպումը անցավ ակտիվ ու անկեղծ մթնոլորտում՝ թողնելով գործնական ներշնչանք բոլոր մասնակիցների մոտ։
© Copyright 2025, All Rights Reserved by Mantashyants
Designed & Development by Munich Ventures