Մանթաշյանց 100 | Նախաճաշ Ալեքսանդր Եսայանի հետ

18 Dec 2025

Մանթաշյանց 100 | Նախաճաշ Ալեքսանդր Եսայանի հետ

«Մանթաշյանց 100» ձևաչափի նախաճաշը կայացավ Team Telecom Armenia-ի համահիմնադիր և տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսանդր Եսայանի մասնակցությամբ։

 

Քննարկվեցին հեռահաղորդակցության ոլորտի զարգացման միտումները, տեխնոլոգիական մարտահրավերները, ղեկավարության դերը խոշոր համակարգերի կառուցման մեջ և ռազմավարական որոշումների կարևորությունը։

 

Հանդիպման շրջանակում անդրադարձ կատարվեց նաև Հայաստանում ձևավորվող նոր սերնդի AI սուպերսերվերային կենտրոնին՝ հզորացված NVIDIA Blackwell GPU-ներով։ Նախագիծը միտված է խոշոր հաշվարկային խնդիրների լուծմանը, թվայնացման արագացմանը և տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացմանը։

 

500+ մլն ԱՄՆ դոլարի ներդրումով և շուրջ 100 հաշվարկային հանգույցներով այս նախաձեռնությունը կարող է Հայաստանը դարձնել տարածաշրջանային AI և տեխնոլոգիական կենտրոն։

Վերջին նորությունները