Մանթաշյանց 100-ի նախաճաշ էկոնոմիկայի նախարարի հետ

11 Nov 2026

Մանթաշյանց 100-ի նախաճաշ էկոնոմիկայի նախարարի հետ

«Մանթաշյանց» գործարարների ակումբի «Մանթաշյանց 100» ձևաչափի շրջանակում տեղի ունեցավ գործարար նախաճաշ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հետ։

 

Հանդիպումն անցավ անմիջական հարցուպատասխանի և քննարկման ձևաչափով՝ անդրադառնալով տնտեսական քաղաքականության առաջնահերթություններին ու գործարար միջավայրի մարտահրավերներին։

 

 

Քննարկվեցին արտահանման և ներմուծման ընթացակարգերը, էլեկտրամոբիլների անմաքս ներմուծման գործող արտոնությունների պայմանները, լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացումը և հայկական արտադրանքի առաջմղումը միջազգային շուկաներում։

 

Նախարարը ներկայացրեց նաև պետական աջակցության ծրագրերն ու նոր հնարավորությունները՝ պատասխանելով ակումբականների հարցերին և քննարկելով նրանց բարձրացրած խնդիրների լուծման ուղիները

 

Վերջին նորությունները